Monday, December 8, 2014

Այն վարկածը, թե երկիրը պտտվում է արեւի շուրջը էլիպսաձեւ ուղեծրով փոխելով իր առանցքի դիրքը եւ այդ դիրքից է, որ փոխվում է տարվա եղանակները, գիտնականների այս վարկածը, որը ասես ճշմարտություն լինի, արդյունքն է ոչ ճիշտ հայտնաբերման եւ, որը նույն է արեւի պտույտը երկրի շուրջը զուգահեռ դիրքով կոր հետագծով, որը նույն է արեւի պտույտը երկրի շուրջը հորիզոնական դիրքով պարուրաձեւ հետագծով, կամ ուղեծրով, սրանից է, որ գիտնականները չկռահելով արեւի պտույտը երկրի շուրջը պարուրաձեւ եւ հետադարձ ուղեծրով, այսպես ասած հորինել են երկրի էլիպսաձեւ պտույտը արեւի շուրջը եւ երկրի առանցքի փոփոխման դիրքը, էլիպսաձեւ՝ քանի որ արեւը իսկապես հեռանում եւ մոտենում է երկրին, որպեսի պահպանի նույն հեռավորությունը երկրի նկատմամբ, փոփոխություն առանցքի դիրքում՝ քանի որ արեւը պարուրաձեւ բարձրանում եւ իջնում է: Եթե ասենք երկիրը պտտվում է արեւի շուրջը էլիպսաձեւ ուղեծրով եւ ձմռանը երկիրը ավելի մոտ է գտնվում արեւին, բայց արեւը մեզ չի այրում, քանի որ թեք անկյան տակ են մեզ հասնում նրա ճառագայթները, ապա ոնց է, որ հարավային կիսագնդում բնակիչներին չի այրում արեւը, չէ որ եթե հյուսիսային կիսագնդում ձմեռ է, ապա նույն ժամանակ հարավային կիսագնդում ամառ է եւ ուղիղ են հասնում արեւի ճառագայթները: Այստեղ երկու վարկած կա, երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, թե չի պտտվում՞, երկու դեպքում էլ երկիրը գտնվում է 'մոտ' տիեզերքի կենտրոնում եւ անշարժ է, առաջին վարկածը երկիրը չի պտտվում իր առանցքի շուրջը, այլ տիեզերական բոլոր մարմինները պտտվում են երկրի շուրջը ահռելի արագությամբ (վակումում չկա արագությանը խոչնդոտող որեւէ բան), երկրորդ վարկածը երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը քսանչորս ժամում՝ արեւածագից-արեւածագ, իսկ արեւը պտտվում է երկրի շուրջը մեկ տարվա ընթացքում թեք ուղեծրով՝ այսպես ասած Կենդանակերպի նշաններով, լուսինը եւ մոլորակները նույնպես պտտվում են երկրի շուրջը, իսկ աստղերը անշարժ են, այսպես ասած քարացած են յուրաքանչյուրը իր տեղում՝ փոփոխությունները աննշան են: Արեւը պետք է, որ լուսնից երկու անգամ մեծ լինի եւ երկու անգամ հեռու լինի երկրից, քան լուսինը, քանի որ Աստվածաշունչը ասում է՝ մեծ լուսատու ու փոքր լուսատու, թեեւ Աստվածաշունչը տեխնիկական գիրք չէ, այլ հոգեւոր գիրք է, բայց նրա մեջ կա նաեւ աստղագիտություն, ասենք ինչպես կարող է ձվաձեղ պատրաստողը չիմանա, թե ձուն ինչ տեսք ունի, այս դեպքում ձուն՝ տիեզերքն է, ձվաձեղը՝ Աստվածաշունչը, իսկ պատրաստողը՝ Աստված:






Քառակուսի ու բարակ ձեւաչափով (անգամ ոչ խորանարդ) ասված այն խոսքը (որը միայն գրված է թղթի վրա) թե - Շատերը կգան իմ անունովս եւ կասեն ես եմ Քրիստոսը (ու չտեսանք այդ «շատերին» ու այն ավելի շատ նման էր «Կիկոսի մահին»), նման է ոչ պակաս քառակուսի այն խոսքին թե - Էշ մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես (թեեւ գարունի համար առժե սպասել), ու սա մեդալի կամ դրամի մյուս երեսն է, նույն երեսը չէ, մի երեսը - Շատերը կգան իմ անունովս..., մյուս երեսը - Էշ մի սատկի, գարուն կգա...: Տիրոջ անունով գալը այդքան էլ հեշտ բան չէ, նա իր մեջ պիտի կրի բոլոր այն խոսքերը, որը կա Հին Կտակարանում, մի բան էլ իմանա նրանց մեկնությունը եւ հոգեւոր իմաստը:

Այդ որտեղ է գրված - Ծառի վրա մեղր է քսած, լիզեցեք ծառը, մեղուն չի կծի, հիմա Քրիստոսը ուղարկված էր հրեաներին, որպես Փրկիչ, քանի որ նրանք օրենքի տակ էին, մեղքը դա անօրինությունն է, ուստի հեթանոսները այդ օրենքի տակ չլինելով չէին կարող մեղավոր համարվել, որ մի հատ էլ Փրկչի կարիք ունենային, որպեսզի մեղքեից ազատվեին, թեկուզ խաչը լրիվ ոսկի լիներ, Աստված հեթանոսների հետ կապված իր ծրագրերը ունի, որը հայտնի է միայն Իրեն, իր ծրագրերը ունի նաեւ հրեաների հետ կապված, որը նույնպես հայտնի է միայն Իրեն, հայտնի է միայն, որ երկուսին ուզում է մեկ շառավիղով անցկացնել:

Մարգարեի, կամ Քրիստոսի, կամ Մեկնիչի, ինչպես կուզեք ընդունեք, խոսքը նման է սարի գագաթից ժայթքող լավաի, որ սկզբից ծուխ է դուրս գալիս, քանի որ Աստծու խոսքը սկսվում է եւ իրականանում է այսպես կոչված «Աշխարհի Վերջից» հետո, Քրիստոսը, կամ այսպես կոչված Հովհաննես Մկրտիչը (քանի որ նույն անձն է) չպիտի տանի գրատախտակի, ժամացույցի եւ խողովակի դեր ասելով - Ես եմ ճշմարտությունը, կյանքը եւ ճանապարհը, առավել եւս չպիտի պատմի մանկական առակներ, որ մանուկները զարմանան, իսկ մեծահասակները գիպնոզանան, թեպետ կարեւոր է ոչ միայն Քրիստոսի խոսքը, այլ բնականաբար նաեւ նրա ներկայությունը եւ գոյությունը, եթե նա իսկապես Քրիստոսն է, թեկուզ քոռ, ապա կարող է անգամ 'դիտմամբ' չամիչի մասին հեքիաթ պատմել, որ կասկածամիտները խարխափեն (թեեւ դժվար նա այդպիսի բան անի), այն խոսքը թե - Առակով պիտի բանամ բերանս, ապա այդ առակները արդեն ասված եւ գրված են նույն այդ գրքում, փոքր-ինչ բարդ, որպիսի մարդը զարգացում ապրի, օրինակ այս առակը - Եզեկիէլ 24-ում:

Աթեիստների այն հարցին թե - Աստված կարող է այնպիսի քար ստեղծել, որ այն չկարողանա բարձրացնել, ապա ասեմ, որ Աստված տիեզերքը ստեղծել է բարձրացված՝ եւ այն գտնվում է բարձրացված վիճակում, Երկիրը, արեւը, աստղերը, լուսինը, գտնվում են բարձրացված վիճակում, մեր այս տարածության մեջ չկա այսպես ասած հատակ, հող, կամ առաստաղ, որ Աստված իր ստեղծածը՝ մեր տիեզերքը, դնի այդ հենարանի՝ այդ հողի վրա, կամ բարձրացնի այդ հենարանի վրայից, կամ եթե հարցադրում է արվում որեւէ անձի վրայով, ապա մենք պիտի գոնե մոտավոր իմանանք այդ անձի ֆիզիկական եւ մտավոր կարողությունների մասին, ինչպես որ անում ենք, բայց ոչ ոք չգիտի թե Աստված ինչպիսին է եւ ինչպես է գործում, ասենք ինչպես է բարձրացնում որեւէ քար, ուստի չենք կարող հարցադրում անել Աստծուն, կարելի է այս ամենը դիտել մեկ այլ տեսանկյունից՝ եթե մի մարդ ուժեղ է լինում ու բարձրացնում է երեք հարյուր կիլոգրամ եւ չի կարողանում բարձրացնել մեկ տոննա, ապա նա այլեւս ուժեղ չէ՞, նույն էլ Աստված ամենակարող է, բայց տգեղ չէ, ինչպես ասնեք հարցադրում կատարենք մարդուն ասելով - Մարդը կարող է այնպես ծիծաղել, որ ատամները չերեւա, դե իհարկե հնարավոր է այդպես ծիծաղել, բայց ծիծաղը ծիծաղի նման չի լինի, բացի այդ եթե այդ մարդը քավթառ չէ:

Եթե ասում ենք «Աստծու Որդի», ապա ավելորդ են այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «Ես եւ իմ Հայրը մի ենք», կամ «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը», չէ որ որդին նման է լինում հորը կամ ասենք մորը, եթե ոչ հարյուր տոկոսով, ապա գոնե հիսուն տոկոսով, քանի որ կա քեռու առկայությունը, որդին նման լինի քեռուն, (եթե ասենք քեռին ու քրոջ որդին անդրանիկ զավակներ են, քանի որ անդրանիկության մեջ կա Տիրոջ խորհուրդը), կամ մեկ այլ ազգականի առկայությունը՝ պապի, տատի..., բայց այս դեպքում գործ ունենք Աստծու հետ, ով չունի աներորդի, կամ եղբայր, պապ ու տատ, ուստի Աստծու Որդին պիտի հարյուր տոկոսով նման լինի Աստծուն, բայց սա ֆանտաստիկայի ժանրից է:

Եթե գրված է, որ կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, ապա խոսքը չի գնում կուսաթաղանթի եւ իփր տղամարդու արատավոր լինելու մասին, քանզի Դավիթ թագավորը, որպես Քրիստոսի նախատիպ, ութերորդ որդին էր, եթե համարենք, որ Դավիթ թագավորին մայր է ծնել, ոմն Ադել, ապա այդ կինը դեռ ութերորդ որդու ժամանակ նույպես համարվում է կույս, քանի որ այս դեպքում կուսությունը հոգեւոր ոլորտ է, այնպես չէ ինչպես ֆանտաստիկ ֆիլմերում, աստղը երկնքից իջնում է, մտնում կնոջ փորը եւ ծնվում է որպես մարդ, միգուցե Քրիստոսի ծննդում կա որոշ ֆանտաստիկա, բայց դա անհասանելի է մարդկանց աչքերի համար:

Աստված տիեզերքը ստեղծել է ոչնչից՝ ոչ մի բանից, եթե անգամ տիեզերքը ստեղծած լիներ ինչ-որ մի բանից, ապա դա նույնպես հեշտ չէ, եթե համարենք, որ Աստծու համար դժվար բան կա, եթե մարդիկ լինեն, որ կարծեն թե Աստված նույնպես ծնվել է տիեզերքում, ապա ասեմ, որ տիեզերքի առաջին գաղտնիքը դա տարածությունն է եւ տարածությունը կարող է առաջանալ միայն Աստծու զորությունից եւ Աստծու միջամտությամբ, պատկերացրեք, որ մարդը չի կարող այդ տարածությունից անգամ մեկ միլիմետր պակասեցնել, կամ մեկ միլիմետր ավելացնել, դա ֆիզիկապես անհնար է:

Հին Կտակարանը հավիտենական օրենք է եւ եթե այդ օրենքը իր խստությամբ ու խտությամբ բաժանենք հավիտենականության միջեւ կլինի մի բարակ երկնակամար, որից բարություն է բխում, դրա համար են ասում «Մեծին լսող է պետք», այս դեպքում Մեծը Տերն է, եւ ավելի լավ է եւ օգտակար բարակ մեկ տարեկան գերանը, քան հազար տարվա փտած հաստ գերանը, որը փտած էր ի սկզբանե:

Կրոնը կրելով տեխնիկական բնույթ՝ ինչպիսիք են - Աստված մարդացել է, կամ Աստված չի մարդացել, Աստված երրորդություն է, չի կարող ճշմարիտ համարվել, քանի որ Աստված իրենից առաջ դնում է պատվիրանները կարելով այն խղճի վրա, իսկ տեխնիկական հարցերում անգամ կարող է Քրիստոսը սխալվել, թեեւ Աստված անհասանելի մեծություն է միեւնույն դեպքում էլ շատ մերձավոր Աստված է:

No comments:

Post a Comment