Thursday, March 27, 2014

Ինչպես կարելի է մեռած մարդու վրայով, ով մահացած է եղել դեռ 77 տարի առաջ, ասել «Տվեք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն», չէ որ այդ դահեկանի վրա պատկերված է եղել Հուլիոս Կեսարի պատկերը, ով մահացած է եղել դեռ 77 տարի առաջ, այն հարցին թե պետք է հարկ տալ կայսրին, պատասխանը պիտի լիներ - Մեռած մարդուն ինչպես կարող ես հարկ տալ, կամ - Եթե քո կյանքից ձեռ ես քաշել հարկ մի տուր այսպես կոչված Կայսրերին, ինչու Աստծուն խառնել հարկի պատմության մեջ, չէ որ հարցը եղել ընդամենը այսպես - Պետք է հարկ տալ կայսրին?, սա նույն է ինչ հարսի պահով ասես «Տվեք սկեսրայրինը՝ սկեսրայր եւ ամուսնունը՝ ամուսնուն», թեպետ դժվար Աստված Կեսարին որդի լինի:

Ինչպես պիտի վարվի մարդը եթե սիրի իր թշնամուն, թեեւ սերը աթարին էլ է կպնում անկախ մարդու կամքից, քանզի սերը գրգաբաց զգացմունք է եւ հրամանի էլ չի սպասում, ապա սա նույնն է ինչ մարդը սիրելով առյուծին մտնի առյուծի վանդակը եւ փորձի բարեկամանալ առյուծի հետ, չէ որ թշնամի ասելով նկատի ունենք վատը կամ չարը, թեկուզ կարծիքը սուբեկտիվ լինի, եւ եթե առյուծը բարի լինելով չհոշոտի մարդուն, ապա պիտի ուղղորդի դեպի չարը եւ ասի - Եթե ինձ սիրում ես, ապա ամեն օր ինձ երկու ոչխար բեր, որ ես դա իմ առյուծ ընկերներիս հետ ուտեմ, եթե մարդը սիրի աթարին, ապա միեւնույն է կզգուշանա եւ նրա հետ ճամփա չի գնա, քանի որ քիթը մի տասն անգամ քսված կլինի գետնին, աթարի պատճառով, եւ դժվար մեկը իր կյանքը տա թշնամու համար, կարող է դա անգամ Քրիստոսը չանի:

Հրեշտակ եւ սատանա բառերը վերցված են Հին Կտակարանից, չկա այլ աղբյուր նման բառերի (հրեշտակների եւ սատանաների մասին) եւ եթե կան իփր այլ հին աղբյուրներ հրեշտակների եւ սատանաների մասին, ապա սրանք նույնպես վերցված են Հին Կտակարանից՝ միայն գրքից, այլ ոչ իրականությունից, եւ եթե գրականության մեջ վխտում են հրեշտակները եւ սատանաները իրեց նոր հայտնությամբ, ապա սրանց աղբյուրը եւ պատճառը եւս Հին Կտակարանն է:

Մի դատիրը հավանաբար մի բանբասիրի հետ է, քանի որ դատողը մտրակով հարվածողն է, կամ էլ նման հրաման արձակողը, այլ ոչ բանբասողը, էլ չեմ ասում չաքուչով բանտախցի կամ մահապատժի մասին, այ դա է դատելը, հետեւաբար «մի դատիր»-ի փոխարեն կարելի է արտասանել - «մի մտրակիր, որ չմտրակվես», եւ եթե բուրդը լավ բան լիներ ոչխարի վրա չէր լինի:

Ինչ է ճշմարտությունը հարցին կա պատասխան եւ նույն է թե հարցնել ինչ է գույնը, չէ որ տիեզերքում ամեն ինչ ունի իր գույնը, որը երեւում է լույսով, իսկ մարգարեությամբ ճշմարտությունը դա Աստծու խոսքն է կամ ոսկե սափորով մեկ չափ մանանան - Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծու առաջ՝ պահելու ձեր սերունդների համար, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»։

Առասպելասեր մարդիկ են գրել Նոր Կտակարանը, օգտագործելով երկրային համեմունք, որը գերում է մարդկանց, իսկ Հին Կտակարանի համեմունքը դա Երկնային Մանանան է, որը փոքր-ինչ խորթ է մարդկանց, քանի որ երկնային է, եթե Նոր Կտակարանը թարգմանենք, ապա սկսվում է այսպես - Լինում է Չի Լինում մի Քրիստոս է լինում...

Այն գլուխկոտրուկ հարցը «հավն է ձվից, թե ձուն հավից», կարելի է հստակ պատասխանել, որ ձուն է հավից, առաջին հերթին ձուն առաջանում է հավի ձվարանում, օդից ձու չի կարող առաջանալ, երկրորդ հերթին ձուն պետք է բեղմնավորված լինի, որ այդ ձվից ճուտ դուրս գա, իսկ առանց աքլոր բեղմնավորված ձու չի լինում, չի կարող օդից բեղմնավորված ձու լինել, դե իսկ հավին ու աքլորին Աստված է ստեղծել, ի սկզբանե, կարծում եմ Աստված երկրի երեսին ստեղծել է այն յուրատեսակ հողը(հողի վրա հող), որից ստեղծել է մարդուն, կենդանիներին, անգամ բուսական աշխարհը եւ այլեւս չկա այդ յուրատեսակ հողը, ինչպես կարելի է ասել, որ սերմը ծառից է, այլ ոչ ծառը սերմից կամ կորիզից, առաջինը ծառն է եղել հետո նոր պտուղը:

Եթե արեւը դա միջին եւ սովորական աստղ է եւ տիեզերքում պտույտ է կատարում հարելով այսպես կոչված Զոդիակները (Կենդանակերպի նշանները) եւ այդ պտույտը տեւում է մեկ տարի, ապա ինչու մնացած աստղերը լինելով արեւ պտույտ չեն կատարում իրենց 'հասանելիք' Զոդիակում, թեկուզ պտույտը տեւի վեց ամիս, կամ հինգ տարի, նայած աստղ՝ իր տեսակի եւ չափսի համապատասխան: Եթե ամեն մի աստղ պտույտ կատարի տիեզերքում, հարելով իր Զոդիակը, ապա պատկերացնում եք ինչպիսի խառնաշփոթ կլինի տարածության մեջ:

Եթե Քրիստոնեությունը դա ճշմարտության մի ճյուղ է՝ միակ ճյուղը, ապա խաչափայտը դա ամփոփված Եվհովականություն է, իսկ Իսլամը դա կես կատակ, կես լուրջ՝ փեսաքոթուկ է, դե Աստված էլ է կատակում, բայց այդ կատակը մահացու է լինում, իսկ մնացած կրոնները դրանք բերանի ծամոն են, դե իսկ արիական կրոնները՝ մազութի ծամոն: Իրականում իսկական Քրիստոս չի լինում, այլ լինում է Քրիստոսի նման ինչ-որ մեկը, ինչպես Գիրքն է ասում - Մովսես մարգարեի նման մարգարե:


47 Եթե մեզ համար գնահատելի է մեր պապերի խոսքը, ապա Աստծու համար այդ խոսքը կարող է գնահատելի չլինել, ինչպես ասենք մարդիկ ոսկու համար կարող են իրար կտրտել, իսկ Աստծու համար ոսկին անգամ կավ չէ, եթե մարդկանց համար Աստված մարդանա եւ խաչվի, ապա ոմանց համար դա կարող է լինել մեծ բան եւ մեծ սեր, բայց Աստծու համար դա մեծ բան չէ՝ մարդանալը եւ խաչվելը, իսկ եթե մարդը խաչվի իր կամքով չի արժանանա Աստծու ներմանը, ինչպես Հին Կտակարանում է գրված Աստծու համար հաճելի է սրտի թլփատությունը, իսկ մարմնական թլփատությունը դա նշան է, այլ ոչ պարտադրանք, ինչպես ասենք կենդանիների զոհաբերությունը Աստծու համար հաճելի չէ, այլ ընդունելի է այն պատճառով, որ մարդիկ այսպես թե այնպես կենդանու միս են ուտում, իսկ ողջակիզումը ցույց է տալիս Աստծու պատժի խստության չափը: (Շարունակելի)

No comments:

Post a Comment